Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այս ընտանիքը շատ այլ ընտանիքների նման Արցախում է թողել ամբողջ ունեցվածքը:
Սարգսյանները տասնամյակներ շարունակ զբաղվել են գինեգործությամբ և հենց միայն գինի են իրենց հետ բերել Հայաստան: Մտադիր են այստեղ էլ զարգացնել բիզնեսը:
Իրենց կյանքը Հայաստանից այլ տեղ չեն էլ պատկերացնում: Ասում են՝ Արցախն ակամա են կորցրել, իսկ Հայաստանն ինքնակամ չեն լքի երբեք:
Մանրամասները՝ Ասպրամ Սարատիկյանի ռեպորտաժում: