Հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ստանձնում է ԵԱՏՄ նախագահությունը. որո՞նք են մեր երկրի առաջնահերթությունները, ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանը կառույցից, որին անդամակցում է 2014 թվականից:
Մեր պատկերացումների գլխավոր շեշտադրումները վարչապետը ձևակերպեց Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է և չպետք է ունենա քաղաքական, աշխարհաքաղաքական օրակարգ:
Աշխարհում ընդհանուր առմամբ շուրջ 50 տնտեսական միություն կա: Տնտեսագետները սա պատկերավոր նկարագրում են այսպես. չկա մի քառակուսի մետր տարածք, որը չընդգրկվի որևէ տնտեսական միավորման մեջ: Դրանք կարևոր են երկարաժամկետ ծրագրերի առումով, որոնք անդամ երկրներում ապահովում են տնտեսական կայունություն:
ԵԱՏՄ-ի դեպքում մեր փորձագետները ևս սա կարևոր լծակ են համարում Հայաստանի նախաձեռնությունները առաջ մղելու համար:
Որո՞նք են ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կարմիր գծերը՝ Մայա Խաչատրյանն է հետաքրքրվել: