Նախորդ տարվա համեմատ մեր երկրում ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով: Աճել է նաև գյուղատնտեսական զարգացման ծրագրերի բյուջեն՝ 2018-ի համեմատ 7 անգամ:
Սա այն ոլորտն է, որտեղ թվերը շատ են, իսկ գլխավոր հարցադրումը մեկը՝ ինչպե՞ս են այդ ցուցանիշներն անդրադարձել կյանքի որակի վրա:
Պաշտոնական տվյալով՝ Հայաստանում անցնող տարում ստեղծվել է ավելի քան 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի:
Նիկոլայ Ավետիսյանն է ամբողջացրել անցնող տարվա տնտեսական պատկերը: