ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով:
Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերելի նաև մնացյալ խնդիրների լուծմանն ուղղված բնականոն գործընթացը:
Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։
Սիրելի՛ գործընկերներ,
Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վեհ գաղափարների:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է Անահիտ Մանասյանի ուղերձում: