Նպատակը ամենևին էլ գումար հավաքելը չէ, այլ՝ կենտրոնը բեռնաթափելը. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում կարմիր գծերի թանկացմանն է անդրադարձել Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյանը այդ որոշումը անգամ ուշացած է համարել: Ներկայացնելով 2023-ին մի շարք ոլորտների բարեփոխումները՝ նշել է՝ դրանք շարունակական են լինելու: Ավինյանը նաև ընդգծել է, որ Երևան համայնքի սեփական եկամուտների աճը ռեկորդային է եղել:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: