Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ընթացքն է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա նշել է, որ արագ իրականացվել են կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, զուգահեռ մշակվել են էլեկտրոնային հարթակներ, որոնք նպաստել են աջակցության հասցեականությանն ու արդյունավետությանը, նաև օպերատիվ իրականացմանը: Հիմա արդեն մշակվում են երկարաժամկետ ծրագրեր:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: