Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի և Օրյոլի շրջաններում:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,- հայտնել են գերատեսչությունից:
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ տեղեկացրել է, որ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ տուժել ուրբաթ երեկոյան Բելգորոդի զանգվածային գնդակոծության հետևանքով: Նշվում է, որ արկերից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան վրա, ինչի հետևանքով տղամարդ է մահացել։ Չորս տուժածներից մեկը տասնամյա երեխա է։