«ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ երեխաների համար կազմակերպել էինք ամանորյա միջոցառում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հիմնադրամի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նրանց առողջական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը:
Սա մեր հերթական միջոցառումն էր՝ երեխաների համար ամանորյա հրաշք կազմակերպելու»,- գրել է Երևանի քաղաքապետը: