Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով՝ Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է տասի, վիրավորներինը՝ քառասունհինգի, նրանցից չորսը՝ երեխա:
Լրատվամիջոցների տվյալով՝ հրետակոծության հետևանքով վնասվել էավելի քան երկու տասնյակ բնակելի տուն, դրանցից մի քանիսի ապակիները կոտրվել են: Բացի դրանից՝ վնասվել է երկու առևտրի կենտրոն, քաղաքի կենտրոնում գտնվող սահադաշտը, ինչպես նաև Բելգորոդի մարզպետարանը և բժշկական քոլեջը: Քաղաքի կենտրոնում հրդեհվել են ավտոմեքենաներ: