Ուկրաինայի զինված ուժերը նոր հարվածներ է հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով երկու երեխա է զոհվել, ավելի քան երեսունը վիրավորվել են: Այդ մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Լրատվամիջոցների տվյալով՝ Բելգորոդում հնչել է հրթիռային հարվածի վտանգի նոր ազդանշան։ Քաղաքացիները մտել են թաքստոց։ Քաղաքի կենտրոնը փակ է։
Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է հայտնվել նաև Ուրազովո գյուղը, տուժածներ չկան: