ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անցող՝ 2023 թվականը լի էր զարգացումներով ու աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության, հայության ու Lեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։
«ՀՀ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհակալ ենք դրանց շուրջ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումների լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար:
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթում ենք լավագույնը, այդ թվում՝ կայունություն, խաղաղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի գրառման մեջ: