Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակվում են ապօրինի որսագործիքների՝ լճից դուրսբերման միջոցառումները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Դեկտեմբերի 29-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, որոնցում առկա է եղել 23 կգ սիգ տեսակի ձուկ:
67 հատ ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
Միջոցառումները շարունակվում են: