ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով, որում նա անդրադառնում է նաև 2023 թվականի մարտահրավերներին։
«Այս տարին լի էր դժվարություններով, բայց այն նաև ի ցույց դրեց հայ ժողովրդի անհավատալի վճռականությունը, նվիրվածությունը և տոկունությունը:
Եկե՛ք լավատեսությամբ դիմավորենք գալիք տարին և շարունակենք աշխատել՝ ձեռք ձեռքի տված, հանուն լուսավոր ապագայի:
Թո՛ղ 2024 թվականը բարեկեցության և խաղաղության տարի լինի»,- մասնավորապես ասված է ուղերձում: