Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը չորեքշաբթի օտարերկրյա դեսպանների հետ հյուսիսային սահման կատարած շրջայցի ժամանակ ասել է, որ Իսրայելի հաջորդ թիրախը կարող է լինել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան, գրում է The Times of Israel-ը։
«Հասան Նասրալլան պետք է արագ հասկանա, որ Իսրայելի հաջորդ թիրախը ինքն է և Լիբանանը: Մենք գործելու ենք այնպես, որ առավելագույնն օգտագործենք դիվանագիտական տարբերակը, բայց եթե դա չաշխատի, պատրաստ են մյուս բոլոր տարբերակները՝ Իսրայել պետության անվտանգությունն ապահովելու և հյուսիսի բնակիչներին իրենց տները վերադարձնելու համար»,- ասել է Իսրայելի արտգործնախարարն ու հավելել.
««Հեզբոլլահը» պետք է հետևի ՄԱԿ-ի 2006 թվականի հրադադարի համաձայնագրին, որը կոչ է անում խմբավորմանը դուրս գալ սահմանային գոտուց»: