Առաջին ալիքի հեռուստաարտադրանքը՝ Mezzo TV-ի եթերում: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է բացառիկ համագործակցության մասին:
«Ֆրանսիական հեղինակավոր Mezzo TV-ն ձեռք է բերել Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Սիմֆոնիկ Հայաստան» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգը Mezzo TV-ի եթերում ցուցադրվելու է հունվարի 1-7-ը, 11-ին, 17-ին և 24-ին»,- նշել է նա: