ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է պետքարտուղար Բլինքենի և նրա տիկին Էվան Ռայանի կազմակերպած հանդիպմանը:
«Հրաշալի էր ներկա գտնվել առաքելության ղեկավարների ջերմ տոնական ընդունելությանը, որը կազմակերպել էին պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու տիկին Ռայանը: 2024 թ. ակնկալում ենք ավելի ամուր Հայաստան-ԱՄՆ համագործակցություն»,-գրել է դեսպան Մակունցը X-ի իր էջում: