Ալավերդի համայնքում կիրականացվեն ծրագրեր, որոնք երկար տարիներ հեռու երազանք են թվացել: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել ենք 2024 թ. կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերը։ Լոռու մարզում նման ծրագրեր 2023-ին իրականացվել են Վանաձորում, Ստեփանավանում, Թումանյանում (Մարց-Աթան ճանապարհ, շուրջ 13 մլն դոլար), Ալավերդիում (Մ6-Ակներ, շուրջ 5 մլն դոլար)։
2024 թ. Ալավերդի համայնքում կառավարության ֆինանսավորմամբ իրագործելու նպատակով պատվիրման փուլում են հետևյալ ծրագրերի նախագծերը`
-
Սայաթ-Նովա հրապարակի (Հայպեչ) հիմնանորոգում` շատրվանի կառուցմամբ.
-
Երիտասարդական փողոցից մինչև Թումանյան փողոցի ամբողջական հիմնանորոգում, ասֆալտապատում` 2.54 կմ (տեղացիների լեզվով` Շեգ կռուգ-Ալավերդու ԲԿ-երաժշտական դպրոց-եկեղեցամերձ հրապարակ-երկաթգծի կամուրջի տակ).
-
Ջրավազան թաղամաս` 708 մետր (մինչև Աքորու շրջադարձը), Խուդյակովի փողոց` 340 մետր (Ռուսականի ձոր` մինչև սեփական տները) ասֆալտապատում.
-
Հայպեչ թաղամասի` դեպի կանգառ իջնող կամրջի հիմնանորոգում` վերելակների կամ շարժասանդուղքի (էսկալատոր) անցկացմամբ.
-
Օձունի գյուղամիջյան հրապարակի հիմնանորոգում` շատրվանների կառուցմամբ.
-
Օձունի գերեզման տանող ճանապարհի հիմնանորոգում` 1.1 կմ.
-
Ծրագրերի ընդհանուր արժեքից կախված` կամ բոլորը կիրականացվեն 2024-ին, կամ մի մասը կտեղափոխվի 2025 թ.:
Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի, Էնգելս թաղամասում վերգետնյա անցում կառուցելու
ծրագրերն արդեն դրված են մրցույթի, նախագծերը պատրաստ են։
Համայնքի` մնացած գրեթե բոլոր` 27 բնակավայրերի համար համայնքապետարանը ներկայացրել է 2 մլրդ 300 մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրերի փաթեթ (ասֆալտապատում, լուսավորություն, ջրագծեր, մանկապարտեզների հիմնանորոգում, զբոսայգիների կառուցում և այլն), որին կանդրադառնամ հաջորդիվ»։