Սարալանջը Հովսեփյանին կապող շրջանցիկ ճանապարհը կնպաստի խցանումների նվազմանը: Ճանապարհը չի շահագործվի նախանշված ժամկետում, քանի որ աշխատանքների ընթացքում լրացուցիչ բարդություններ են ի հայտ եկել: Որոշվել է թեկուզ մի փոքր ուշացնել գործը, բայց անել հիմնավոր, որպեսզի կարճ ժամանակ անց դարձյալ նույն հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չլինի: