Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Նա խոստացել է՝ կպատասխանեն ռուսական կողմին։ Զելենսկու խոսքով՝ թիրախում են հայտնվել քաղաքացիական կառույցներ, այդ թվում՝ ծննդատուն, ուսումնական հաստատություններ, բնակելի շենքեր Կիևում, Լվովում, Օդեսայում, Դնեպրում, Խարկովում, Զապորոժիեում և այլ քաղաքներում։ «Այսօր Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակներից: 110 հրթիռ»,- հայտնել է նախագահը:
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարվել, ուժեղացված ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, փլատակներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: