Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղու՝ «Երևան սիթի տուրի» ուղևորներն այս անգամ արցախցի փոքրիկներն էին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու Teenagers for peace ծրագրի համագործակցությամբ: