2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 88․3 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 46,4 տոկոսը ՀՀ Կառավարության ներդրումն է։ Այդ մասին հայտում են ՏԿԵՆ-ից:
Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում (59% ՀՀ Կառավարության և 41% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։
Ծրագրի արդյունք՝ «Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում» ծրագրի շրջանակներում տեղադրվել են 73 հենասյուներ՝ լեդ լուսատուներով, 2,2 կմ երկարությամբ։
• Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (45% ՀՀ Կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները կավարտվեն 2024 թվականի ընթացքում)։
Ծրագրի արդյունք՝ «Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է 490 քմ մակերեսով մշակութային տուն։
2023 թվականի ընթացքում ավարտվել են 2022 թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Ամասիա համայնքի հետևյալ ծրագիրը․
• Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոց ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքները 156,9 մլն դրամ արժեքով (45% ՀՀ Կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։
Ծրագրի արդյունք՝ «Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է 450 մ երկարությամբ ճանապարհ։