Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ Բասկետբոլի կովկասյան լիգայի հետ համատեղ դեկտեմբերի 26-29-ը անցկացված «Ամանորյա գավաթ» (Christmas cup) բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերում տղամարդկանց պայքարում հաղթել է Հայաստանի «Էրեբունի», իսկ կանանց պայքարում՝ Վրաստանի «Օրբի» թիմը։
Մրցաշարի հաղթողներին մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: