Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, ընտանեկան բռնության և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 3-ական, բնակարանային գողության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: