ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից, իսկ Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ԲՏԱ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է հրամանագրում: