Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդը, եթե 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, ապա ամբողջ տուգանքը կհամարվի վճարված, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխության նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է ՆԳ նախարարը։
Գլխավոր դատախազը զեկուցել է, որ պետությանը կվերադարձվի Երասխ-2 զորամասի տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը, որով մեղադրյալ էր Սեյրան Օհանյանը:
Գործադիրը հաստատել է նաև կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման մրցույթի նախագիծը:
Մեկ այլ որոշմամբ էլ կենսաթոշակառուների անկանխիկի հետվճարը ամբողջությամբ կհատկացվի պետբյուջեից:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: