Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները լիովին համահունչ են, հայտարարել է Արարատ Միրզոյանը իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: Նրանք քննարկել են տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձրտեխնոլոգիական ոլորտներում գործակցությունը, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին: Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ հաջորդ տարեսկզբին Թավրիզում կբացվի Հայաստանի հյուպատոսությունը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: