Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումն այս տարի լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում, որը հետագայում հաջողվել է մեղմել շփումների արդյունքում:
Այդ մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները առաջնային տեղ են զբաղեցնում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ: