Թել Ավիվը մտադիր չէ իր դեսպանին Անկարա վերադարձնել, քանի դեռ Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։
Հոկտեմբերի վերջին Անկարայի հռետորաբանության սրման ֆոնին Քոենը հայտարարել էր դիվանագետներին հետ կանչելու մասին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով։ Թուրքիան ևս խորհրդակցությունների համար հետ է կանչել Թել Ավիվից իր դեսպանին: