Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա Փարիզին մեղադրել է մշտապես հայամետ դիրքորոշում ունենալու համար:
Անդրադառնալով Ֆրանսիայի հետ վերջին դիվանագիտական ճգնաժամին՝ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները այդ երկրի տարածքում: Նրա խոսքով՝ Փարիզը, սակայն, նման ապացույցներ չի ունեցել Ֆրանսիայից արտաքսված ադրբեջանցի դիվանագետների վերաբերյալ: