ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի 9-րդ լիագումար նիստին կոչ է արել ակտիվացնել պատերազմի նախապատրաստման ջանքերը՝ «ԱՄՆ-ի աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով»:
«Կորեական թերակղզում լուրջ ռազմաքաղաքական իրադրության խոր վերլուծության հիման վրա, որը լարվել է Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և նրա արբանյակների աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով, մարտական խնդիրներ են դրվել ժողովրդական բանակի, ռազմարդյունաբերության, միջուկային զենքի և քաղաքացիական պաշտպանության ոլորտների առջև՝ պատերազմի նախապատրաստության աշխատանքների հետագա արագացման համար», - ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև խոստացել է ընդլայնել և զարգացնել ռազմավարական համագործակցությունը «հակաիմպերիալիստական և ինքնուրույն» երկրների հետ: