ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել է ՍԴ դատավորի հրաժարականի դիմումի մասին:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է հայտարարության մեջ: