Կառավարությունն ընդունել է «Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին» որոշում: Գործընթացի կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև համատեղ արտադրությամբ իրականացվող ֆիլմերի իրավակարգավորման անհրաժեշտությունից:
Հավաստագրված համատեղ արտադրության կարգավիճակը նշանակում է պետական որոշակի ֆինանսավորման համար անհրաժեշտ ազգային կարգավիճակի ձեռքբերում և ազգային ֆիլմերի համար նախատեսված արտոնություններից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ վարձութային շուկայի ընդլայնում: Հիմնական արտադրող երկիրը նախ ամբողջությամբ հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակը, որին հաջորդում են ֆինանսավորման ավելի փոքր մասնաբաժին ունեցող երկրները։ Հիմնական արտադրության երկիրը որոշվում է ֆինանսավորման մասնաբաժնով։ Որոշման նպատակն է հստակեցնել համատեղ արտադրություն համարվող ֆիլմերի բաղկացուցիչները՝ համաձայն օրենքով պահանջվող փաստաթղթերի, ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան համագործակցություն և ընդլայնել ազգային ֆիլմերի միջազգային տարածումը: