2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, ինչպես և նախորդ տարիներին, կշարունակեն գերակայել սոցիալական բնույթի ծախսերը (սոցիալական պաշտպանություն, կրթություն, առողջապահություն): Այս ծախսերին նախատեսվում է ուղղել 1 տրիլիոն 255 միլիարդ դրամ` 25 %-ով ավելի, քան սպասվում է 2023 թվականին։
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականին Կառավարությունը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 557 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 17 %-ը և 5 %-ով գերազանցում է 2023 թվականին սպասվող ծախսերի մեծությունը:
«Ծախսերի հաջորդ խոշոր խումբը Կառավարության պարտքի սպասարկումն է, որին նախատեսվում է ուղղել 323 միլիարդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10 %-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։