Դեկտեմբերի 28-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33 մ/վրկ, լեռնային առանձին մարզերում՝ գետնաբուք։
Երևան քաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։