Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Իրանը ստացել է որոշման վերաբերյալ հայկական կողմի հաստատումը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ, և հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,- ասաց Աբդոլլահիանը: