Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։
«Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը:
Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին, սակայն դրա քննարկումը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին երկու կողմն էլ ներկայացրել էին առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն համաձայնագրի հետագա բանակցություններն ու աշխատանքը բարդացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով: