Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական զարգացման տրամաբանությունը խոսում է ինտեգրման օգտին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ ինտեգրումը կարևոր է և օգտակար, երբ այն «իսկապես հիմնված է ոչ թե ինչ-որ մեկի գերիշխանության, այլ համագործակցության փոխշահավետ տեսակների վրա: Դա բխում է բոլոր երկրների ժողովուրդների շահերից»:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք ԵԱՏՄ անդամ են, ասոցիացիայի շրջանակներում փոխգործակցության շնորհիվ դառնում են ավելի ուժեղ և պաշտպանված միջազգային տնտեսական կոնյունկտուրայի ռիսկերից։
Դեկտեմբերի 25-ին, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշել է միավորման անդամ երկրների տնտեսությունների աճը, ԵԱՏՄ-ն անվանել կայացած, հեղինակավոր միջազգային ասոցիացիա։ Ռուսաստանի ղեկավարն ասել է նաև, որ միավորումում փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 1,6 տրիլիոն դոլարից հասնելով 2,5 տրիլիոնի, առևտրում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցել է 90 տոկոսը, և, նրա խոսքով, հետագայում այն միայն կաճի: