ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ - տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր
Էդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Արման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ - փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար
Մխիթար Գոշի մեդալով՝
Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ
Մխիթար Հերացու մեդալով՝
Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ - Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Երախտագիտության մեդալով՝
Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ - տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ռոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ
Ռոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետ
Աննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ - ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ
Դավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Վարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ - ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ
Էդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ - աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
Վարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ - արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ այլ հրամանագիր է ստորագրել Հասմիկ Ղահրամանյանին և Գևորգ Թումանյանին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Հասմիկ Ջևիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Գևորգ Կարոյի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար»,- ասված է հրամանագրում: