Առողջ ապրելակերպի արշավներին ակտիվ մասնակցելու և աջակցելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել տեղի և միջազգային գործընկերներին:
ԱՆ-ից հայտնում են, որ Երևանում և մարզերում առողջապահության նախարարության առողջ ապրելակերպի իրազեկման արշավներն ուղղված էին հիվանդությունների կանխարգելմանը, առողջ սովորությունների ձևավորմանը, հոգեկան առողջության պահպանմանը:
Հանձնելով շնորհակալագրեր` առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ առողջ կենսակերպի լավագույն իրազեկումը սեփական օրինակն է:
Մասնագետներն ընդգծել են հաջորդ տարի ևս առողջ ապրելակերպի վերաբերյալ թիրախային իրազեկման կարևորությունը։