Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը հնարավորություն է՝ նպաստելու խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսությանը՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ վերջին շրջանում Երևանը և Բաքուն բազմիցս պատրաստակամություն են հայտնել՝ աջակցելու կայունության հաստատման ջանքերին։
«Մոսկվան ևս պատրաստ է օգնել այդ հարցում, սակայն չի պարտադրում իր միջնորդությունը։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները որքան հնարավոր է շուտ կնքեն խաղաղության պայմանագիրը»,- հավելել է ռուս պաշտոնյան: Նա պնդել է՝ Մոսկվան շահագրգռված է, որ Կովկասում կայունության և կանխատեսելիության մթնոլորտ հաստատվի։
Մանրամասները՝ տեսանյութում: