Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում են անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Դեկտեմբերի 24-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան:
Բելառուսի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը շարունակվել է այդ թեմաների շուրջ մտքերի փոխանակումը:
Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է Ադրբեջան: