Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Թեոդոսիա նավահանգստին: Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ոչնչացրել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը:
Հարվածին հետևել է պայթյուն, սակայն հետևանքների, այդ թվում՝ զոհերի մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Թեոդոսիայի շրջանում։ Նրա խոսքով՝ նավահանգստի տարածքում հրդեհը մեկուսացվել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են Թեոդոսիայում «Նովոչերկասկ» նավի խոցումը: «ՀՕՊ միջոցներով Ժովտեն բնակավայրի շրջանում ոչնչացվել են հակառակորդի մարտավարական ավիացիայի երկու ինքնաթիռ, որոնք իրականացրել են ավիացիոն կառավարմամբ հրթիռների արձակում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: