Նիգերիայում առնվազն քսան գյուղի վրա զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել:
Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի անմեղ քաղաքացիական անձանց վրա շարունակվող հարձակումները կանխելու համար:
Նիգերիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածները երկար ժամանակ է՝ ենթարկվում են ավազակախմբերի հարձակումների: Նրանք գործում են անտառների խորքում գտնվող բազաներից և հարձակվում գյուղերի վրա՝ թալանելու և փրկագին ստանալու համար՝ բնակիչներին առևանգելու նպատակով: