Արաքս գետի ավազանից ապօրինի արդյունահանման համար մեղադրվող երեք ընկերության գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրանքի` ընկերությունները թույլատրվածից ավելի ավազ են արդյունահանել, ինչի հետևանքով խախտվել է գետի հունը: Պետությանը հասցված վնասը 26.4 միլիոն դրամ է, որն ամբողջությամբ վերականգնվել է: Երկու ընկերության վերաբերյալ էլ վարույթը շարունակվում է. վնասը գնահատվում է 44 մլն դրամ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: