Անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած` Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ամեն անգամ տարեվերջին հավաքվում ենք այսպիսի նեղ շրջանակում, և դա արդեն ձևավորված բարի ավանդույթ է: Նման հանդիպումները շատ լավ հնարավորություն են տալիս ամփոփելու ԱՊՀ գործունեությունը, խոսելու ծրագրերի ու հեռանկարների մասին և քննարկելու մեզ հուզող միջազգային օրակարգի հարցերը»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինը շեշտել է, որ 2024 թվականին ԱՊՀ-ում նախագահության շրջանում Ռուսաստանը մտադիր է առավել մեծ ուշադրություն դարձնել ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնմանը: Նա հիշեցրել է, որ 2023թ. ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ է գրանցել. 10 ամսվա տվյալներով՝ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու տոկոսով՝ կազմելով 83,7 միլիարդ դոլար:
«Ռուսաստանի նախագահության առաջնահերթ խնդիրն է մեր ժողովուրդների միջև սերտ կապերի պահպանումն ու ամրապնդումը, բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների զարգացումը ԱՊՀ ողջ տարածքում»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ ԱՊՀ երկրներում պահանջված է նաև պատմության կեղծման և նացիզմի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: