Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի հայտագիր են հանձնել:
Գերատեսչությունից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների գործողությունների վերաբերյալ լուրջ բողոք է ներկայացվել, նրանք հայտարարվել են «ոչ ցանկալի անձինք»: Նրանց տրվել է 48 ժամ Ադրբեջանի տարածքը լքելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հստակեցրել բողոքի նոտայի և դիվանագետների արտաքսման պատճառը: