«Լուրեր»-ի հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց.
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»: