Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը զոհվել է Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով՝ հայտնել է իրանական Tasnim պետական գործակալությունը:
«Մի քանի ժամ առաջ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակման ժամանակ զոհվել է Սեյեդ Ռազի Մուսավին, որը հայտնի է որպես Սեյեդ Ռազի, որը Սիրիայում ԻՀՊԿ-ի փորձառու և ամենատարեց խորհրդականներից մեկն էր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տվյալով՝ Սեյիդ Ռազին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զինակիցն էր, որը զոհվել էր 2020 թվականի հունվարին Իրաքում՝ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումից հետո։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թել Ավիվը պատասխան է տալու խորհրդականի զոհվելու համար: