Ադրբեջանական կողմը խաղաղության գործընթացը խաթարող հերթական սադրանքին է դիմել: Ադրբեջանի Միլի մեջլիսի 23 պատգամավոր, որոնք ներկայանում են որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներ, հայտարարություն են տարածել, որը պարունակում է մի շարք կեղծ պնդումներ: Նրանք նշել են, թե, իբր, ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են Հայաստանի տարածքում, սակայն էթնիկ զտման են ենթարկվել:
Պատգամավորները աջակցություն են հայտնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու համագործակցությանն ուղղված նախաձեռնություններին: Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշված է, թե, իբր, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստանի տարածք վերադառնալու իրավունքի ճանաչումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման կարևոր միջոցներից է:
Մանրամասները՝ տեսանյութում: