Հայաստանի և Իրանի միջև դատապարտյալների փոխանցման համաձայնագրով առաջին անգամ Իրանից Հայաստանի քաղաքացի դատապարտյալ է փոխանցվել: Իրանում նա առանձնապես ծանր հանցագործություն է կատարել և երկար տարիների ազատազրկման դատապարտվել: Փոխանցման համար հիմք է հանդիսացել նրա ցանկությունը: Մեր երկիրը մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալի է փոխանցել իրենց քաղաքացիության երկիր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: